«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Գեղի բեսեդկի տիտանները»

«Գեղի բեսեդկի տիտանները»
25.12.2024 | 11:02

Արցախի հարցի խորությունը և բարդության աստիճանը այնքան մեծ է, որ նա չուներ և չունի զուտ դիվանագիտական-թղթաբանական լուծում։

Եկեք մի պահ դուրս գանք մեր «գեղի բեսեդկից» ու նայենք աշխարհի նախադեպերին։ Շատ ավելի ցածր պատմական բեռով, ավելի ցածր բարդության աստիճանով ոչ մի էթնիկ հակամարտություն մինչև օրս չի լուծվել։ Ուղղակի, չկա նման նախադեպ։

Վառ օրինակը՝ նայենք Կոսովոյին։ Նախկին Հարավսլավիայի վրա կենտրոնացվեց աշխարհի լավագույն դիվանագիտական միտքը, իրավական համակարգը, և ՆԱՏՕ-ի ուժային մտրակը։ Եվրամիությունը ուղիղ առաջարկում է խնդրի կարգավորման դեպքում կողմերին մտցնել իր կազմի մեջ, միաժամանակ խոստանալով միլիարդավոր եվրոների օգնություն ու ներդրումներ։ Ու այս պայմաններում Կոսովոյի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Բոսնիայում ուժով խախաղության պայմանագիր պարտադրվեց, բայց հիմա Բոսնիան եռում է, և եթե հանկարծ Արևմուտքը պարտվեց Ուկրաինայում, հաջորդ իսկ օրը Բոսնիան պայթելու է։

Արցախյան խնդրի էթնիկ բաղադրիչը և պատմական բեռը շատ ավելի վատն է, քան Կոսովոյինը։ Եվ այն պարագայում, երբ աշխարհի դիվանագիտական, իրավական ու ռազմական միտքը չի կարողանում մի Կոսովոյի հարց լուծել, ինչպե՞ս պետք է Արցախի հարցը «գեղի բեսեդկի» աշխարհաքաղաքականության «տիտանները» կարողանային լուծել։

Ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային տարբերակները հարցը չէին լուծելու։ Որ հարցը չուներ զուտ թղթաբանական լուծում, ցույց են տալիս նաև ներկա իրողությունները։ Արցախը գրավված է, հայկական տարրը ամբողջովին զտված է, Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ու այսքանից հետո Արցախի հարցը, միևնույն է, լուծված չէ։

Մեր այս վիճակի խորքային պատճառներից մեկը գավառական պարզունակությունն է, երբ հավատում են, թե խաղաղության պայմանագիր ես ստոորագրում, և վերջ։ Բմբուլավոր գավառականներին, խաղաղության պայմանագիրը գազարի նման քթների տակ պահելով, Ալիևը էշի պես առաջ է տանում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ